
Չափազանց օգտակար դդումի սերմերը

Ըստ healthyfoodstar.com-ի՝ Իսպանիայում արված հետազոտությունները ցույց են տվել, որ դդումի սերմերը հրաշալի կերպով պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ, բացի այդ, նաև բարձրացնում են տրամադրությունը:
Սերմերը հարուստ են պրոտեիններով, մագնեզիումով և ֆոսֆորով: Դդումի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, որը շատ կարևոր է իմունային համակարգի համար, օգնում են լավացնել և ճիշտ կերպով դասակարգել օրգանիզմում բջիջները, հրաշալի կերպով ազդում են տեսողության, մաշկի և լավ տրամադրության վրա:
Դդումի սերմերը պարունակում են այնպիսի տարրեր, որոնք պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ: Ավելի կոնկրետ, դդումի սերմերն արդյունավետ են տարբեր տեսակի քաղցկեղների դեմ և ունեն հակաբորբոքային ազդեցություն:
Գերմանական հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ այն կանանց մոտ, ովքեր դաշտանային ցիկլի դադար են նկատել, սակայն ամեն օր դդմի սերմեր են կերել, 23%-ով նվազել է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Արևածաղկի սերմերը հավասարաչափ օգտակար են: Դդմի սերմերի յուղն արդյունավետ է և օգտակար մեծացած շագանակագեղձի դեպքում: Յուղը պարունակում է ֆիտոքիմիկատներ և հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և կանխարգելում քաղցկեղի բջիջների զարգացումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը