Բաժիններ՝

Թեստ: Ի՞նչ «կասի» քո մասին ընտրածդ բազկաթոռը

Իմացիր՝ ինչ է քո մասին «ասում» բազկաթոռը: Բայց իմացիր, ինչ էլ որ ասի, շատ երկար նստել պետք չէ: Դա ասում են քո անոթները:

1. Դուք ընտրել եք հոգեբանի բազկաթոռը:

1Դուք հետաքրքրասեր եք, նախաձեռնող, սիրում եք տալ հարցեր և գտնել պատասխաններ: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և լսել այլ մարդկանց կյանքի պատմությունները: Ուրիշների կյանքը հիացնում է Ձեզ:Առաջին տպավորությամբ՝ Դուք հասարակ և հանգիստ մարդ եք: Բայց իրականում Դուք շատ ակտիվ եք:

Դուք շատ անալիտիկ խելք ունեք: Ձեզ չափազանց հետաքրքրում է մարդկային փոխհարաբերությունների գործընթացը:

Կարդացեք նաև

2. Դուք ընտրել եք քննադատի բազկաթոռը:

2Դուք նրբանկատ եք և լավ դաստիարակված: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և զբաղեցնել հյուրերին սրամիտ կատակներով: Դուք աշխատում եք հնարավորին չափ Ձեզ ներկայացնել լավագույն լույսի ներքո: Դուք ցանկանում եք, որպեսզի Ձեզ ընդունեն՝ ինչպես հայտնի մարդու: Առաջին տպավորությամբ՝ Դուք երևում եք՝ որպես բարձր հասարակարգի սնոբ, նույնիսկ՝ մի քիչ մեծամիտ: Համաձայնեք, սրանում կա Ձեր «վաստակը»: Դուք հեշտությամբ որոշում եք իրերի որակը, երազում եք ունենալ միայն լավագույնը:

33. Դուք ընտրել եք ճանապարհորդի բազկաթոռը:

Դուք նախաձեռնող եք և ընդունող: Դուք կարող եք ամբողջ օրը նստել գնացքում կամ ինքնաթիռում և պատուհանից դիտել, թե ինչպես են աշխարհի պատկերներն անցնում աչքերի առջևով: Դուք արկածախնդիր եք և նորագույնը փնտրող: Ձեզ ոգևորում են նոր առարկաներ, վայրեր, մարդիկ: Առաջին տպավորությամբ՝ Դուք անհանգիստ եք:

Եվ իսկապես, Ձեզ պետք է մի քիչ թափառել կյանքով, որպեսզի Ձեզ թուլացած զգաք: Դուք սիրում եք ճանապարհորդել իրական կյանքում, բայց և այն ժամանակ, երբ Դուք չեք ճանաչում, շարունակում եք երազել հեռու վայրերի մասին:

44. Դուք ընտրել եք ռոմանտիկի բազկաթոռը:

Դուք երազող և ստեղծագործ եք: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և ուղղակի մտածել: Դուք վառ երևակայություն ունեք, և Ձեր միտքն անընդհատ ճանապարհորդում է տարբեր աշխարհներով: Ճանապարհի վերջում Դուք միշտ չէ, որ հայտնվում եք այնտեղ, որտեղ սկսել էինք գնալ: Առաջին տպավորությամբ՝ Դուք բազմակողմանի եք:

Դուք հաճախ այնքան եք կորում Ձեր մտքերի մեջ, որ մոռանում եք շրջապատող աշխարհի մասին: Ձեր մտքում անընդհատ հետաքրքիր աշխարհներ են ծավալվում: Բայց Ձեզ չի բավականացնում կարգապահությունը, որպեսզի գրեք կամ հիշեք դրանք:

55. Դուք ընտրել եք գիտնականի բազկաթոռը:

Դուք համառ եք և ականավոր: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և զբաղվել շատ բարդ ու դժվար գրքի ընթերցանությամբ: Դուք նույնսկ ռիսկ եք անում կորել մտքերի աշխարհում: Բայց ինչքան շատ են նյուանսներն ու հանելուկները, այնքան Ձեզ հետաքրքիր է: Առաջին տպավորությամբ՝ Դուք ընդհանրապես չեք հետաքրքրվում աշխարհով:

Բայց գործնականում Դուք շատ հրապուրվող մարդ եք: Դուք Ձեզ հետաքրքրող թեման ուսումնասիրում եք այնքան ժամանակ, մինչև որ հասկանաք այն ավելի լավ, քան պրոֆեսորների մեծամասնությունը:

66. Դուք ընտրել եք փիլիսոփայի բազկաթոռը:

Դուք տարօրինակ և ուրախ մարդ եք: Դուք կարող եք ամբողջ օրը նստել, բայց չտխրել և թույլ չտալ, որ ուրիշներն էլ տխրեն: Աշխարհը Ձեզ համար մեծ ուրախություն է: Չէ՞ որ աշխարհում ամեն օր այնքան հետաքրքիր բաներ են տեղի ունենում:

Առաջին տպավորությամբ՝ Դուք էքսցենտրիկ եք: Բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը Ձեր տարօրինակությունները շատ զվարճալի են ընդունում: Դուք անընդհատ կատարելագործում եք Ձեր ուրույն, երբեմն՝ տարօրինակ հայացքը կյանքի նկատմամբ:

_60 (1)7. Եթե Դուք ընտրել եք կանաչ բազկաթոռը, ապա դա բիզնեսմենի` ուժեղ, հաջողակ, աշխատասեր մարդու բազկաթոռն է, որը, եթե գիտի՝ «ինչու», ապա կդիմանա յուրաքանչյուր «ինչպես»-ին:

Դուք ընդունակ եք երկար և համառ ձգտել նպատակին, որովհետև հաստատ գիտեք, որ նպատակը հասանելի կլինի: Դուք սովոր եք հաջողության: Դուք ճառագում եք օպտիմիզմով, եթե նույնիսկ ոչ ոք այլևս Ձեզ չի հավատում:

_60 (3)8. Նարնջագույն բազկաթոռը գյուտարարի բազկաթոռն է:

Դուք կենսունակ եք և առաջադեմ: Սիրում եք ստեղծել:

Ձեզ դուր են գալիս փորձարկումները և փորձերն ինչպես՝ աշխատանքում, այնպես էլ՝ աշխատանքից դուրս:

_60 (2)9. Սևամոխրագույնը հոգևոր ուսուցչի բազկաթոռն է:

Դուք նրբանկատ և բարի մարդ եք: Հանգստությունը Ձեր բնույթն է: Ինչպես նաև Դուք գործանականում կարող եք հանգստացնել յուրաքանչյուր մարդու միանգամայն տարբեր իրավիճակներում: Դուք ներդաշնակ և ինքնաբավ մարդ եք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս