Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն նոր սպառնալիքների է բախվում արևելքից ու հարավից. Սթոլթենբերգ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ԱՄՆ նախագահԲարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ներկայումս դաշինքում իրականացվում է «Սառը պատերազմի» ավարտից վեր՝ հավաքական պաշտպանության խոշորագույն ուժեղացումը.

«Սա հավաքական պաշտպանության խոշորագույն ուժեղացումն է՝ սկսած «Սառը պատերազմի» ժամանակներից: Մենք նաև հրամանատարական կառույցներ ենք ստեղծում արևելաեվրոպական դաշնակից բոլոր երկրներում՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն գոյություն ունի, և որ ՆԱՏՕ-ն այստեղ է նրա համար, որպեսզի պահպանի ու պաշտպանի բոլոր դաշնակիցներին:

ՆԱՏՕ-ն թշնամական սպառնալիքներից պաշտպանելու է բոլոր դաշնակիցներին: Դա առավել ևս կարևոր է, քանի որ մենք բախվում ենք նոր սպառնալիքների, նոր առաջադրանքների, որոնք գալիս են ինչպես արևելքից, այնպես էլ՝ հարավից: Մենք հարմարվում ենք, արձագանում ենք (դրանց), մենք մեծացնում ենք մեր ուժերի մարտունակությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս