Բաժիններ՝

«Հայկական ճամբարը» փոխանցվեց պոլսահայերին

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ լուծվել է Ստամբուլում գտնվող «Հայկական ճամբարի» (Kamp Armen) հարցը, որը ստամբուլահայերի ջանքերով փրկվել էր ավերումից:

Նախկինում այն ծառայել է որպես որբանոց, ուր ապրել են հազարավոր հայ որբեր: «Հայկական ճամբարը» հայտնի է նաև նրանով, որ ժամանակին այստեղ կյանքի մի հատվածն անցկացրել է «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը:

«Հայկական ճամբարի» տարածքը սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյի որոշմամբ փոխանցվում է Գեդիքփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին։ Ուլուսոյի խոսքերով՝ հարցի լուծմանը նպաստել են նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ու Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031