Բաժիններ՝

Ռաքել Դինքը Թուրքիայի համար ամոթալի է համարում Ստամբուլի հայկական որբանոցի ավերման փորձը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ ժամանակավորապես դադարեցվել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական որբանոցի (հայ որբերի «Արմեն» ճամբարի) ապամոնտաժումը: Այն բանից հետո, ինչ որբանոցի տարածքում հայտնվել են շինարարական մեքենաները և սկսել են ավերել այն, հայ համայնքի ներկայացուցիչները հայտնվել են դեպքի վայրում և կանգնեցրել են այն:

Ընդգծվում է, որ ժամանակին այդ որբանոցում են մնացել «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքն ու նրա կին Ռաքել Դինքը, ինչպես նաև բազմաթիվ հայեր (մոտ 1500 երեխա):

Հրանտ Դինքը մեծացել է հենց այդ որբանոցում, որն այժմ ունի նոր տեր, ով էլ որոշել է ապամոնտաժել այն: Ռաքել Դինքը տեղի ունեցածն ամոթալի է համարել Թուրքիայի համար՝ ընդգծելով, որ չնայած իրենք այս տարի շատ բաներ տեսան այդ երկրում, սակայն նա շարունակում է զարմացնել իրենց:

Ռաքել Դինքը որբանոցի ապամոնտաժումը որակել է՝ որպես սպանություն, անխղճություն՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ դա իրականացվում է Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց՝ 2015 թվականին: Որբանոցի ավերման փորձը դատապարտել է նաև Հրանտ Դինքի եղբայր Երվանդ Դինքը:

tuzla_kamp

kampyikim_4 kamparmen_2_001 kampyikim_1
22

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս