«Հզբոլլահի» առաջնորդն իր զինյալներին կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Սիրիայում
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահն ընդգծել է, որ ծայրահեղական խմբավորումների կողմից ի հայտ է եկել աննախադեպ սպառնալիք:
Նասրալլահն իր զինյալներին կոչ է արել ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ բնականաբար կառավարական զորքերի կողմից.
«Մեր ներկայությունն աճելու է այնտեղ, որտեղ կլինի դրա կարիքը: Մենք ներկա կգտնվենք այնտեղ, ուր դա պահանջում են ռազմական գործողությունները»:
«Իսլամական պետության» զինյալները նախորդ շաբաթ գրավել են Պալմիրա քաղաքը, որով և նրանց վերահսկողության տակ է անցել Սիրիայի տարածքից կեսից ավելին: