Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն երեք ռազմանավ է ուղարկել Ռիգա

Delfi պորտալի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն այսօր երեք ռազմանավ է ուղարկել Լատվիայի մայրաքաղաք Ռիգա, ուր ընթանում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը:

Խոսքը գնում է ամերիկյան USS Vicksbur (CG 69) հրթիռակիր հածանավի, թուրքական TCG Goksu ֆրեգատի ու հոլանդական HNLMS Tromp ռազմանավի մասին: Այս մասին հայտնել է Ռիգայում ԱՄՆ դեսպանատունը:

Վերջինիս հաղորդմամբ` այդ այցը հանդիսանում է այն ջանքերի մասնիկը, որոնք ուղղված են տարածաշրջանային գործընկերների ու դաշնակիցների հետ կապերի ամրագրմանը` դրանով իսկ Բալթյան տարածաշրջանում ապահովելով խաղաղություն ու կայունություն:

Մայիսի 23-ին USS Vicksburg նավը կշարժվի դեի Յուրմալա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս