Բաժիններ՝

Ի՞նչ փուլում է Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքը

«Որոտանի հարցը հասել է վերջնական փուլին: Ամերիկյան կողմի և կառավարության միջև երկար քննարկումներից հետո հանվել են բոլոր խոչընդոտող հարցերը և վերջնական տարբերակը գտնվում է ամերիկյան կողմի մոտ՝ ստորագրման համար»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե ի՞նչ փուլում է Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքը և արդյոք ճի՞շտ են լուրերը, որ «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի մի մասը հանձնվել է Որոտանին՝ պարտքի դիմաց:

Նախարարը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ ԱՄՆ ընկերությունը շոտով կգա ՀՀ՝ ստորագրելու պայմանագիրը:

Ե.Զախարյանը հերքեց, որ «Նաիրիտի» բաժնեմասի հետ կապված որևէ գործառույթ է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031