Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է հարձակման անցնել ամռանը. Պորոշենկո

BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է Ուկրաինայում ռազմական հարձակում սկսել արդեն ամռանը.

«Կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Սակայն նրանց չենք տա սադրանք անելու դույզն-ինչ հնարավորություն: Դա ամբողջովին կլինի նրանց պատասխանատվության ներքո»:

Պորոշենկոն հայտարարել է, որ չի վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Պորոշենկոն հավելել է, որ չի պատրաստվում ռազմական ճանապարհով հետ վերադարձնել չվերահսկվող տարածքները:

Ավելի վաղ Պորոշենկոն վստահություն էր հայտնել, որ իրենք ազատագրելու և վերականգնելու են Դոնեցկի օդանավակայանը, ինչը հարուցեց Արևմուտքի խորը դժգոհությունը, քանի որ դա հակասում է մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031