Ձվի կեղևի օգտագործման մի քանի անսովոր մեթոդ
Բացի այն, որն ձուն ամենահաճախ օգտագործվող մթերքն է, ձվի կեղևը հրաշալի է մաշկի և ընտանի կենդանիների համար: healthyfoodstar.com-ը ներկայացնում է ձվի կեղևի օգտագործման մի քանի միջոցներ:
1. Բնական թունաքիմիկատ
Ձվի կճեպը մանրացրեք և լցրեք բույսերի շուրջ՝ հողի մեջ: Կճեպը կպաշտպանի բույսերը պարազիտներից: Բացի այդ, կճեպի հոտը կկանխարգելի այգում անկոչ հյուրերի այցը:
2. Տնական բժիշկ
Կեղևի ներսի թաղանթը կարող եք օգտագործել գերաճած եղունգների դեպքում:
3. Ամենամատչելի սանտեխնիկն է
Եթե խողովակները խցանվել են, պարզապես ձվի մի քանի կեղև մանրացրեք և լցրեք լվացարանի մեջ, ապա թողեք ջուրը հոսի: Հոսող ջրի շնորհիվ կեղևն անցնում է խողովակների միջով և մաքրում կեղտը:
4. Խոհանոցային գործիք
Ձվի գագաթնային հատվածում փոքրիկ կեսսանտիմետրանոց անցք արեք և թափ տվեք այնքան, մինչև ձվի պարունակությունը թափվի: Կեղևը լվացեք հոսող ջրի տակ, չորացրեք և օգտագործեք այն շոկոլադե ձվիկներ պատրաստելու համար:
5. Քորի դեմ միջոց
Ձվի կեղևը տեղադրեք խնձորի բնական քացախով լի տարայի մեջ, թողեք խառնուրդը մնա 2 օր: Կեղևը կփափկի, կառաջանա համասեռ խառնուրդ: Ստացված լուծույթը քսեք մաշկին՝ քորից ազատվելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը