Բաժիններ՝

Երուսաղեմն այլևս չի լինի բաժանված քաղաք. Նեթանյահու

Mignews-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 17-ի երեկոյան մասնակցել է Երուսաղեմի միավորման 48-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որի ժամանակ հայտարարել է, որ Երուսաղեմը միավորվել է հավերժ:

Հիշեցնելով ոչ վաղ անցյալում Երուսաղեմում գրանցված ահաբեկչությունները՝ Նեթանյահուն հայտարարել է. «Մենք լի ենք վճռականությամբ, որպեսզի հալածենք ահաբեկիչներին ու դիմակայենք մեր բոլոր թշնամիներին:

Միևնույն ժամանակ մենք ունենք ևս մեկ հավերժ պատասխան ահաբեկչությանը. մենք շարունակելու ենք զարգացնել քաղաքը, որպեսզի այն վերածենք կրթական ու գիտական ոլորտի գերուժի:

Ես՝ որպես վարչապետ, խոստանում եմ, որ շարունակելու եմ զարգանել այն: Ապագան միացյալ Երուսաղեմինն է, որն այսուհետ երբևէ չի լինի բաժանված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031