Ճարպերի կուտակում` փորի հատվածում. Ինչպես պայքարել դրանց դեմ
Steptohealth.ru կայքը գրում է, որ փորի շրջանում ճարպերից ազատվելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքերի վրա:
1. Վազեք, շատ քայլեք, հեծանիվ քշեք: Սրանք կօգնեն ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլև մոռանալ խնդիրների մասին և հանել սթրեսը:
2. Պետք է աշխատեն բոլոր մկանները: Որոշ մարդիկ կարծում են, թե փորի շրջանում ճարպերից ազատվելու համար բավարար է այդ հատվածում վարժություններ անելը: Դա ճիշտ չէ. իրականում անհրաժեշտ է աշխատեցնել մկանների բոլոր խմբերը:
3. Յոգայով զբաղվեք: Յոգան կօգնի ավելի լավ հասկանալ ձեր մարմինը, ձեզ հարմարավետության զգացում կպարգևի, կլուծի նաև ավելորդ քաշի հետ կապված խնդիրները:
4. Հրաժեշտ տվեք շաքարին: Աշխատեք հնարավորություն սահմաններում խուսափել այն մթերքներից և ըմպելիքներից, որոնք շաքար են պարունակում: Նախ՝ շաքարն այնքան էլ օգտակար չէ առողջության համար, բացի այդ` նպաստում է ճարպերի կուտակմանը փորի հատվածում:
5. Հրաժարվեք դեղամիջոցներից և «հրաշագործ» միջոցներից: Հիշե՛ք, միակ միջոցը, որն առանց վնասելու կարող է քաշի նվազեցման բերել, առողջ սնունդն է և ֆիզիկական ակտիվությունը:
Թարգմանությունը 168.am-ի