Բաժիններ՝

Կալմարների մաշկի սպիտակուցը կօգտագործվի ռազմական նպատակներով

Ամերիկացի գիտնականները գտել են կալմարի օրգանիզմից ստացված սպիտակուցների կիրառման եղանակ: Այսուհետ այդ սպիտակուցն օգտագործվելու է զինվորներին ինֆրակարմիր տեսախցիկների համար անտեսանելի դարձնող «դաջվածքների» նպատակով:

Ինչպես հայտնի է, զինվորների ժամանակակից համազգեստն ունի քողարկիչ գունավորում, որը, իր հերթին, թույլ է տալիս թաքնվել տերևների մեջ՝ ցերեկային ժամերին: Բայց մութն ընկնելու հետ՝ անհնար է դառնում թաքնվել ինֆրակարմիր ճառագայթման սենսորներից:

Այս խնդրի լուծումը գտնելու նպատակով կատարվեց հետազոտություն, որի հեղինակը Կալիֆոռնիայի համասարանից՝ Ալոն Գորոդեցկին էր: Գիտնականը որոշեց փորձի համար վերցնել կալմարի մաշկը: Հայտնի է, որ կալմարները կարողանում են համապատասխան արտաքին միջավայրին՝ քողարկվել: Կալմարի մաշկի կազմի մեջ են մտնում յուրահատուկ բջիջներ, որոնք պարունակում են սպիտակուց ռեֆլեքտին: Կենսաքիմիական ռեակցիաների միջոցով կատարվում են փոփոխություններ սպիտակուցի խտության և շերտերի մեջ: Այդ փոփոխությունների հետևանքով կալմարի մաշկի գույնը փոխվում է:

Փորձի հեղինակը կարողացավ որոշ բակտերիաների միջոցով ստանալ ռեֆլեքտին, ինչից հետո այդ սպիտակուցով պատվեցին հաստ սկավառակներ: Պետք է նշել, որ մաշկի գույնի փոփոխության համար անհրաժեշտ է հատուկ մեխանիզմ: Փորձերի սկզբնական փուլում գիտնականները մտածում էին օգտագործել քացախաթթվի գոլորշի, բայց եթե հաշվի առնենք իրական մարտի պայմանները, ապա այդ ռեագենտը ոչ միայն կայուն չէ, այլև վտանգավոր է:

Կարդացեք նաև

Արդյունքում, Գորոդեցկին ստեղծեց պոլիմերային հենքով սպիտակուցային թաղանթներ: Մասնավորապես, խոսքը սովորական կպչուն ժապավենի մասին է: Այդ եղանակով փորձի արդյունքում ստացվեցին ժապավեններ, որոնք հեշտությամբ կպնում են համազգեստին, իսկ քողարկման գործընթացները սկսում են աշխատել դրանց ձգման շնորհիվ:

Այժմ գիտնականը մտադիր է արտադրել նման ժապավեներ: Միակ թերությունն այն է, որ ժապավենը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Բայց եթե հաշվի առնենք արտադրման արժեքը, վերոնշյալ թերությունն աննշմար է:

Նյութը պատրաստեց Էլեն Խաչատրյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս