Սթոլթենբերգը ողջունել է «Սուր նիզակներին» Թուրքիայի միանալը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Անթալիայում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել:

Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Թուրքիայի որոշումը` կապված այն 7 երկրներից մեկը դառնալու հետ, որոնք մասնակցելու են արագ արձագանքման ուժերի խմբավորմանը, որոնք հայտնի են «Սուր նիզակներ» (Spearhead force) անվանմամբ.

«Մենք  քննարկել ենք մեր գործընկերների և մասնավորապես ԵՄ-ի անվտանգության մարտահրավերների նկատմամբ մոտեցումները և շարունակել ենք պատրաստվել Վարշավայում կայանալիք մեր գագաթաժողովին, որը տեղի է ունենալու հաջորդ տարի:

Արևելքում մենք արևելքում դիտարկում ենք ռուսական ագրեսիայի սպառնալիք, իսկ հարավում` ծայրահեղականության ուժեղացում: Որպեսզի հետագայում մենք պատրաստ լինենք պահպանել դեմոկրատական բաց հասարակություն, մենք մեծացրել ենք արագ արձագանքման մեր ուժերը:

Ես ողջունում եմ Թուրքիայի որոշումը` կապված «Սուր նիզակներ» այդ խմբավորման աշխատանքներին մասնակցելու հետ` դրա կազմում ներառված վեց երկրների հետ միասին»:

Տեսանյութեր

Լրահոս