Բաժիններ՝

Մեր առաջնահերթությունը սեփական արտադրության Altay տանկերով զինված ուժերը համալրելն է. Իսմեթ Յըլմազ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան նպատակադրվել է հրաժարվել պաշտպանական արտադրանք ներկրելուց, դա փոխարինել հայրենական արտադրանքով և մեծացնել դրա արտահանումը.

«Օտար ռազմական տեխնիկայից Թուրքիայի կախվածությունը ներկայումս կազմում է 50 տոկոսից էլ պակաս, մինչդեռ 12-13 տարի առաջ դա կազմում էր 85-90 տոկոս: Մենք ձգտում ենք սպառազինության հայրենական արտադրանքի մասնաբաժինը հասցնել մինչև 100 տոկոսի և մեծացնել դրա արտահանումը:

Նախորդ տարի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության շրջանառությունը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար, իսկ սպառազինության արտահանումը` ավելի քան 1.7 միլիարդ դոլար:

Մեր առաջնահերթությունը Altay տանկերի զանգվածային արտադրություն սկսելն և դրանցով Թուրքիայի զինված ուժերը համալրելը: Տանկերի փորձարկումները շարունակվում են, դրանք զինված ուժերին կհատկացվեն 2018 թվականին:

Այս տարի թուրքական բանակը ստացավ թուրքական արտադրության Atak տիպի առաջին 8 հարվածային ուղղաթիռները»: Այս տարի Թուրքիայի պաշտպանական ծախսերը կազմում են 29.4 միլիարդ լիրա (13.2 միլիարդ դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս