Բաժիններ՝

Պորոշենկոն Տուսկին խնդրել է հստակեցնել Ուկրաինայի եվրոպական հեռանկարները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի կայքում:

Հանդիպման ժամանակ Պորոշենկոն Տուսկին կոչ է արել ավելի հստակ եվրոպական հեռանկարներ հատկացնել «Արևելյան գործընկերության» մասնակից այն երկրներին, որոնք ամուր հայտարարել են իրենց եվրոպական ձգտումների մասին.

«Ուկրաինան հուսով է, որ եվրաինտեգրման ճանապարհին իր կատարած գործողությունները կստանան դրական գնահատական և ուկրաինացի քաղաքացիների համար կբացվեն ոչ վիզային ռեժիմի հեռանկարներ»:

«Արևելյան գործընկերության» հերթական գագաթաժողովը Ռիգայում անցկացվելու է մայիսի 21-22-ին: Ուկրաինան ակնկալում է գագաթաժողովի արդյունքներով ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի ստացում, սակայն Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ դա տեղի չի ունենալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս