Բաժիններ՝

Կրեմլում պատրաստ են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցին. Պեսկով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Կրեմլում պատրաստ են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հեռախոսազրույցին, սակայն հնարավոր այդ շփման ժամկետը հստակեցված չէ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Անկասկած է, որ մենք չենք բացառում (առաջնորդների հեռախոսազրույցը): Եթե առաջնորդները պայմանավորվածության գան, ապա այդ զրույցը կարող է տեղի ունենալ անհրաժեշտության դեպքում:

Դեռ չկան այդօրինակ կոնկրետ պայմանավորվածություններ»: Պեսկովը հերքել է նաև այն, որ մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նվերներ է հանձնել նրան և նրանից ստացել է նվերներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031