Դեռևս պարզաբանված չէ, թե ինչ դիրքերում են գտնվել տուժողները կրակոցներն արձակելու պահին
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննության եզարակացության արդյունքներին:
Միհրան Պողոսյանը ներկայացրեց Ավետիսյանների բնակարանը, առաջացած հրազենային վնասվածքները: Նա նշեց, որ ըստ փորձագետների եզրակացության ՝ բնակարանաի պարագաների վրա հայտնաբերված վնասվածքները ստանալու պահին հրացանի փողը գրեթե հորիզոնական է եղել:
Նա նշեց, որ դեռևս պարզաբանված չէ, թե ինչ դիրքերում են գտնվել տուժողները կրակոցներն արձակելու պահին, նշանակվել է համալիր փորձաքննություն, որը կտա այդ հարցերի պատասխանները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում