Բաժիններ՝

Նեպալի նոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 80 և վիրավորվել է 2000 մարդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` նեպալյան Հիմալայներում գրանցված երկրորդ ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ: Նրանցից 65-ը զոհվել են Նեպալում, 17-ը` Հնդկաստանում, ևս մեկ մարդ զոհվել է Տիբեթում:

Նեպալի իշխանությունների տվյալներով` վիրավորների ու տուժածների թիվը հասնում է մինչև 2000 մարդու: Նրանք մտավախություն ունեն, որ աղետի հետևանքով զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բազմաթիվ սողանքներն իրենցում ընդգրկել երկրների լեռնային շրջանների բազմաթիվ բնակավայրեր:

Մայիսի 12-ին Նեպալում գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.3 մագնիտուդ: Դրանից հետո գրանցվել են 6.2, 5.4 և 4.8 մագնիտուդ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումներ: Ապրիլի 25-ին էլ Նեպալում գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.9 մագնիտուդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031