Բրիդլավը Ռուսաստանին մեղադրել է անպատասխանատու ձևով միջուկային սպառնալիքներ հնչեցնելու մեջ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը Ռուսաստանին մեղադրել է անպատասխանատու միջուկային սպառնալիքներ հնչեցնելու մեջ:
Այդ սպառնալիքները միտված են ՆԱՏՕ-ին հարկադրել կրկնակի մտածել Ուկրաինայում Կրեմլի գործողություններին պատասխանելու համար: Ընթացիկ տարվա մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի գրավման ժամանակ պատրաստ է եղել կիրառել միջուկային զենք:
Ռուսաստանի ղեկավարությունն ընդգծել է, որ ունի լիակատար իրավունք` Ղրիմում միջուկային զենք տեղակայելու համար, թեև ներկա պահին չունի նման ցանկություն: Բրիդլավը հայտարարել է, որ դրանք անպատասխանատու հայտարարություններ են:
Բրիդլավի խոսքերով` այդօրինակ հայտարարությունները չեն օգնի Ուկրաինայի ռազմական հակամարտության լուծմանը: Բրիդլավը հայտարարել է, որ աճում է նաև Դոնբասի զինյալներին Ռուսաստանի աջակցությունը: