Բաժիններ՝

Քանի վնասվածք են ստացել Ավետիսյանները և որ հատվածում

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամները տարբեր թվով վնասվածնքեր են ստացել: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր ասաց, որ Աիդա Ավետիսյանը երկու հրազեննային վնասված է ստացել՝ երկուսն էլ գխի շրջանում: Նրա խոսքով՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանների վնասվածքները բավական շատ են: «Եթե չեմ սխալվում, Սերյոժա Ավետիսյանը մոտ 12 վնասվածք ունի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Հասմիկ Ավետիսյանի մոտ առկա է մեկ վնասվածք: Արաքսյա Պողոսյանի և Արմեն Ավետիսյանի վնասվածնքրը բավական շատ են. փաստաբանի խոսքով՝ մոտ 8 վնասվածք Արմեն Ավետիսյանի մոտ է հայտնաբերվել, 5-6-ը՝ Արաքսյա Պողոսյանի մոտ:

«Ենթադրվում է, որ այն անձինք, ովքեր դեռևս պայքարելու ընթացքում են եղել, շարժման ընթացքում են եղել, նրանց վնասվածքների քանակը և գնդակների ուղղվածությունը շատ է եղել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս