Բաժիններ՝

Պեսկովն անհիմն է որակել Ուկրաինայում 11.000 ռուս զինծառայողների ներկայության մասին Պորոշենկոյի մեղադրանքը

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անհիմն է համարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արած հայտարարությունը, ըստ որի` Ուկրաինայի տարածքում գտնվում են 11.000 ռուս զինծառայողներ.

«Չեմ տեսնում անհրաժեշտություն կրկնելու համար, որ առանց որևէ կոնկրետ բաների, առանց որևէ ապացույցների նման հնչեղ մեղադրանքներ ներկայացնելը մեղմ ասած դրական պլանում չի նպաստում որևէ բանի»:

Պորոշենկոն մայիսի 13-ին գերմանական  ZDF-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր համար առաջնահերթը երկրի տարածքի պաշտպանությունն է, և որ երկրում գտնվում է 11.000 ռուսաստանցի զինծառայող:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031