Պլանավորված է ընդլայնել «Աբաշիձե-Կարասին» ձևաչափը. Կվիրիկաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի էկոնոմիկայի նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ներկայումս հստակեցվում են «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով բանակցությունների ընդլայնման մանրամասները:

Նրա խոսքերով` ձևաչափի ընդլայնումն առնչվելու է առևտրային ու տնտեսական հարցերին. «Իրականացվում է տեխնիկական դետալների ճշգրտում: Մենք առանց այդ էլ առևտրային ու տնտեսական հարցերի շուրջ երկխոսում ենք Ռուսաստանի հետ:

Հավանաբար հնարավոր կլինի այդ ուղղությամբ երկխոսությունն ընդլայնելը: Ես զրուցել եմ Զուրաբ Աբաշիձեի հետ, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն: Դրանք հանրությանը հայտնի կդառնան մոտ ժամանակներս»:

«Աբաշիձե-Կարասին» ձևաչափով հերթական հանդիպումը պլանավորված է ընթացիկ տարվա հունիսին, Պրահայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031