Իրանի ԱԳՆ-ը հերքել է Օբամայի ներկայացրած մեղադրանքը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերքել է Թեհրանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեագրած այն մեղադրանքը, որ Իրանն ահաբեկչություն հովանավորող երկիր է.
«ԱՄՆ-ը սկսել է մեղադրանքներ հնչեցնել այլոց հասցեին, որպեսզի հավանություն ստանա իր տարածաշրջանային դաշնակիցներից»: Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կրկնում է Իրանի վերաբերյալ նրա նախկին անհիմն մեղադրանքները:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամն իր հերթին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի անկայունության պատճառը տարածաշրջանի ներքին գործերին արտաքին միջամտությունն է: