Ներկայումս տարվում է ՆԱՏՕ-ի խոշորագույն ուժեղացումը` սկսած «Սառը պատերազմի» ավարտից. Սթոլթենբերգ

Lenta.ru-ի փոխանցմամբ` Անթալիայում շարունակվում է երեկ մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա գագաթաժողովը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ այսօր քննարկվում է դաշինքի հարավային ու արևելյան սահմանների սպառնալիքների հարցը:

Սթոլթենբերգի խոսքերով` արևելքում Ռուսաստանն է ուժ կիրառում, որպեսզի փոխի սահմանները, իսկ հարավում ծայրահեղականները հասել են աննախադեպ մակարդակի հաջողությունների, ինչի համար էլ դաշինքի աշխատանքը պետք է հարմարեցվի ստեղծված պայմաններին:

Սթոլթենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ներկայումս իրականացնում է դաշինքի խոշորագույն ուժեղացումը` սկսած «Սառը պատերազմի» ավարտից:

 

Տեսանյութեր

Լրահոս