Բաժիններ՝

Բալթիկայի երկնքում ռուսական ինքնաթիռի հայտնվելուց հետո ՆԱՏՕ-ն օդ է բարձրացրել իր կործանիչները

BNS գործակալության փոխանցմամբ` լիտվական Շյաուլայ քաղաքում կենտրոնացած Բալթյան օդային պարեկության կազմում գտնվող ՆԱՏՕի կործանիչներն օդ են բարձրացվել և Բալթիկ ծովի օդային տիրույթում ուղեկցել են ռուսական Ил-76 ռազմափոխադրման ինքնաթիռին:

Այս մասին գործակալությանը հայտնել է լիտվական ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Դոնատաս Սուխոցկիսը: Դրանից հետո ռուսական ինքնաթիռը վերադարձել է Կալինինգրադի մարզ: Սուխոցկիսի խոսքերով` թռիչքը տեղի է ունեցել մայիսի 13-ին ժամը 16.00-ին:

Ընդգծվում է, որ դա այս շաբաթվա ընթացքում նմանատիպ երկրորդ դեպքն է: Կործանիչները Շյաուլայի բազայից օդ են բարձրացվել նաև մայիսի 11-ին` ուղեկցելու համար Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Ан-22 տիպի երկու տրանսպորտային ինքնաթիռներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս