Բաժիններ՝

Նոր մանրամասներ. փոքրիկ Սերյոժան մոր գրկում է եղել, իսկ Սերյոժա Ավետիսյանը պայքարել է

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ քրեական գործով ամենահետաքրքրական եզրակացությունը, որը նաև ինչ-որ առումով անսպասելի էր իրենց համար, դատաբժշկական և գենետիկական փորձաքննությունների եզրակացություններն են:

Փաստաբանն ասաց, որ Ավետիսյանների բնակարանի առաջին սենյակում՝ հյուրասենյակում, գտնվել է Աիդա Ավետիսյանը. դեպքի վայրում կատարված տեսանկարահանումները և լուսանկարները ցույց են տալիս, որ նա չի էլ հասցրել տեղաշարժվել: Լուսինե Սահակյանն ասաց, որ լուսանկարներում երևում է, որ նրա վերմակը բարձրացված է եղել, սակայն դա դեռ չի խոսում այն մասին, որ այդ պահին բարձրացած է եղել: Նրա խոսքով՝ պետք է նկատի ունենալ, որ մինչ այն պահը, երբ քննիչները դեպքի վայր են հասել, այնտեղ գտնվել են բժիշկները, որոնք փորձել են առաջին օգնություն ցույց տալ:

«Այս պարագայում, իհարկե, վերմակը բարձրացված լինելը կամ չլինելը կարող է դեռևս չփաստել նրա մասին, որ Աիդա Ավետիսյանն արդեն իսկ արթնացած է եղել: Սակայն նա մնացել է միևնույն դիրքում: Երկրորդ ննջասենյակում գտնվել են Սերյոժա Ավետիսյանը և Հասմիկ Ավետիսյանը, այսինքն՝ պապիկը և տատիկը: Եվ նրանց դիրքերը խոսում են այն մասին, որ համենայն դեպս Հասմիկ Ավետիսյանը հստակ արթնացած և նույնիսկ տեղաշորից տեղաշարժված է եղել, որովհետև նրա ոտքերը դեպի ներքև են գնվում»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նա նշեց, որ երրորդ սենյակում գտնվել են Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը և երկու փոքրիկները, որոնցից փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը գտնվել է մոր՝ Արաքսյա Պողոսյանի մոտ՝ նրա գրկում, Հասմիկ Ավետիսյանը՝ իր մահճակալի մեջ:

Լուսինե Սահակյանն ասաց, որ Սերյոժա Ավետիսյանը գտնվել է անկողնում, բայց փորձագետների եզրակացությամբ հիմնավորվել է, որ նա պայքարել է. «Երբ ստացանք դատաբժշկական եզրակացությունները, պարզվեց, որ Սերյոժա Ավետիսյանի վրա, բացի հրազենային վնասվածքից, կային նաև քերծվածքներ, այսինքն՝ բութ գործիքով վնասվածքներ կային, որոնք, ըստ փորձագետի եզրակացության, նրա ձախ աչքի վերին կոպի շրջանում էին, ուսահոդի, ձախ ենթակողի և որովայնի աջ կողմնային պատի շրջաններում: Այսինքն՝ ակնհայտ երևում էր դատաբժշկական եզրակացությամբ, որ պապիկը փորձել է պայքարել:

Եվ երբ ստացանք արդեն գենետիկական փորձաքննությունը, արդեն մեզ համար, ըստ էության, հիմնավորվեց, որ դա այդպես է, որովհետև ինքնաձիգի փողի վրա հայտնաբերվեց Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, ինչը նշանակում է, որ նա փողից հասցրել է բռնել և բացի դա՝ խզակոթի վրա ևս հայտնաբերվեց նրա ԴՆԹ-ն, ինչն ամենայն հավանականությամբ մեզ թույլ է տալիս ենթադրել, որ խզակոթով կրակող անձը փորձել է հարվածել է նրան, որովհետև փաստորեն քերծվածքներ կային նրա վրա և մեր պատկերացմամբ պատճառվել են հենց խզակոթով, որովհետև դատաբժշկական եզրակացությամբ երևում է, որ բութ գործիքով է հասցվել»:

Լուսինե Սահակյանն ասաց, որ Արմեն Ավետիսյանն արթնացած է եղել, քանի որ նրա դին հայնաբերվել է գետնի վրա, իսկ Արաքսյա Պողոսյանը գտնվել է մահճակալի մեջ, փոքրիկ Սերյոժան նրա գրկում է եղել: Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ հիմնավորվել է, որ Արաքսյա Պողոսյանը մարմնական վնասված է ստացել նաև կտրող-ծակող գործիքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս