Ռուսաստանը հրաժարվել է ներել Ուկրաինայի պարտքը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի պարտքի վերափոխմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը.
«Ոչ, մենք չենք մասնակցի պարտքային գործողությանը: Մոսկվան հունիսին Կիևից ակնկալում է տրամադրած վարկի համար հերթական փոխանցման իրականացում»:
Ավելի վաղ Ռուսաաստանն Ուկրաինային տրամադրել է 3 միլիարդ դոլարի վարկ: 2014 թվականի հունիսին Ուկրաինան Ռուսաստանին վճարել է 73.3 միլիոն դոլար, իսկ դեկտեմբերին` ևս 75.5 միլիոն դոլար: