ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագմանը մեկնել է Միջերկրական ծով` ռուս-չինական վարժանքներին մասնակցելու համար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռակիր հածանավը մեկնել է Միջերկրական ծով, ուր մասնակցելու է չինացի զինվորականների հետ համատեղ վարժանքների:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ներկայացուցիչ Վյաչեսլավ Տրուխաչյովը. «Այսօր Սևծովյան նավատորմի ֆլագման, «Մոսկվա» գվարդիական հրիթռակիր հածանավը լքեց Սևաստոպոլը և ուղղություն է վերցրել դեպի Սևծովյան նեղուցներ:
Հածանավը նավատորմի մյուս նավերի հետ Միջերկրական ծովում մասնակցելու է ռուս-չինական «Ծովային փոխգործակցություն-2015» վարժանքներին: Դրանց ակտիվ փուը Միջերկրական ծովում անցկացվելու է մայիսի 17-21-ին»: Վարժանքներին մասնակցելու են ռուսական ու չինական տարբվեր դասի մոտ 10 ռազմանավեր: