Բաժիններ՝

Օլանդն ու Յացենյուկը պայմանավորվել են աշնանը ներդրումային գագաթաժողով անցկացնել Փարիզում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ` հանդիպման ժամանակ Յացենյուկն ու Օլանդը պայմանավորվել են աշնանը Փարիզում անցկացնել ներդրումային գագաթաժողով, որը ներդրողներին ի ցույց կդնի Ուկրաինայի պոտենցիալը տվյալ հարցում:

Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարության ձեռնարկած մասշտաբային սեփականաշնորհումն ու 2016 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու գործարկումը նոր հնարավորություններ են բացում առևտրի ու ներդրումային նախագծերի համար:

Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան ԵՄ-ի համար խաղում է զրահաբաճկոնի դեր, և որքան ուժեղ լինի Ուկրաինան, այնքան պաշտպանված կլինեն արևմտյան պետությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031