Ռուսաստանը պատրաստ է աջակցել լիբանանյան բանակի պոտենցիալի մեծացմանը. ԱԳՆ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվան աջակցում է Լիբանանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու միասնությանը:
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Դրանում նաև նշված է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել լիբանանյան բանակի ու իրավապահ մարմինների պոտենցիալի մեծացմանը:
ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է երկրում գտնվող Լիբանանի Նախարարների խորհրդի նախկին նախագահ, «Մուստակբալ» քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրիին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Լիբանանում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Լիբանանում ահաբեկչական սպառնալիքի չթուլանալու կապակցությամբ: