Աֆղանստանում զինված բախում է գրանցվել ԻՊ-ի ու Թալիբանի զինյալների միջև
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետության» զինյալները Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում հարձակվել են «Թալիբան» շարժման դիրքերը: Այս մասին հայտարարել է տարածաշրջանի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Զիա Աբդուլզայը:
Նրա խոսքերով` խմբավորումների միջև ինտենսիվ բախումները գրանցվել են Կոտի և Աչինի շրջաններում: ԻՊ-ի զինյալները փորձել են գրավել թալիբների վերահսկողության տակ գտնվող տարածքները, սակայն հանդիպել են կատաղի դիմադրության:
Երկու կողմն էլ կորուստներ են կրել, սակայն դրանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ: Ընդգծվում է, որ տվյալ նահանգում խմբավորումների միջև բախումներ են գրանցվում արդեն երրորդ օրն անընդմեջ: Երկուշաբթի նման բախման հետևանքով զոհվել էր 10 արմատական: Խմբավորումները ջիհադ են հայտարարել միմյանց: