Ընդդեմ իշխանության՝ առանց ընդդիմության

Այսօր Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնություններից մեկն Ազատության հրապարակում հրավիրել է հանրային քննարկում՝ պայքարի հետագա անելիքները քննարկելու նպատակով: Այսօր Կառավարության շենքի առջև պատրաստվում են նստացույց սկսել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները՝ իրենց չվճարված աշխատավարձերը վճարելու պահանջով: Այս և նմանատիպ այլ խնդիրներով բազմաթիվ պայքարի «օջախներ» կան, ընդ որում, դրանցից որևէ մեկը կապ չունի ընդդիմության հետ, չի առաջնորդվում ընդդիմության կողմից:

Հասարակությունը՝ իր այս խնդիրներով, ըստ էության, մենակ է մնացել իշխանության դեմ պայքարում, իշխանությունն էլ՝ ըստ այդմ, իրեն ավելի հանգիստ է զգում սոցիալական ընդվզման հնարավոր առաջացման վտանգից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031