Սեուլին լրջորեն մտահոգել է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների մշակումը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան կարծում է, որ Փհենյանն առաջիկա երկու տարում կավարտի սուզանավերի համար բալիստիկ հրթիռների մշակումը:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Կիմ Մին Սոկը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք ԿԺԴՀ-ին կոչ է են անում դադարեցնել այդ հրթիռների մշակումը, քանի որ դա խոչընդոտում է Կորեական թերակղզում և Հյուսիս-Արևելյան Ասիայում կայունությանը:
Ռազմական փորձագետները կարծում են, որ Փհենյանի կողմից այդ հրթիռների մշակումն իրական սպառնալիք է հանդիսանում ողջ Հարավ-Արևելյան Ասիայի ու ԱՄՆ-ի համար: Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը հետևել է ծովային մեկնարկից բալիստիկ հրթիռի արձակմանը: