Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիս-հունիսին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ենթադրաբար կհանդիպեն մայիսին կամ հունիսին:

Աբաշիձեի ու Կարասինի բանակցությունների վերջին փուլը քառամսյա դադարից հետո Պրահայում անցկացվել էր փետրվարի 26-ին: Քննարկման հիմնական թեմա էր դարձել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ու մաքսային վարչարարության մոնիթորինգի մեխանիզմների հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի գործնական գործարկումը:

Զուրաբ Աբաշիձեն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Կարասինի իր հաջորդ հանդիպումը հավանաբար տեղի կունենա մայիսին կամ հունիսին: Նա վերստին ընդգծել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսության պահպանման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս