Բաժիններ՝

10 փաստ Յուպիտերի մասին

1. Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0.1%), միևնույն ժամանակ՝ այն երկուսուկես անգամ մեծ է Արեգակնային համակարգի մնացած բոլոր մոլորակների ընդհանուր զանգվածից։

2. Յուպիտերն ունի շատ ուժեղ մագնիսական դաշտ, այս մոլորակի վրա Դուք կկշռեք երկուսուկես անգամ ավելին, քան Երկրի վրա: Յուպիտերի մագնիսական դաշտը 14 անգամ հզոր է Երկրի մագնիսական դաշտից, այն ունի 4.2 գաուս (0.42 մՏ) լարվածություն հասարակածում և մինչև 10–14 գաուս (1.0-1.4 մՏ)՝ բևեռներում։

3. Յուպիտերի մեկ պտույտն Արեգակի շուրջ տևում է 11.86 երկրային տարի: Շուրջ մեկ ամիս է տևում, որ Յուպիտերը տեղափոխվի մեկ համաստեղությունից մյուսը:

4. Յուպիտերն ունի շատ յուրահատուկ ամպային շերտ: Մոլորակի վերին մթնոլորտը բաժանված է շրջանների և ամպային գոտիների, որոնք կազմված են ամոնիակի բյուրեղներից, ծծմբից և այդ երկու միացությունների խառնուրդից:

Կարդացեք նաև

5. Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու հզոր, քան Երկրի վրա։

Yupiter

6. Յուպիտերն ունի բացահայտված 67 արբանյակ, որոնցից ամենամեծերը՝ Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն, հայտնաբերվել են դեռևս Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին, որի պատճառով էլ հաճախ կոչվում են Գալիլեյան արբանյակներ։

7. Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենակարճ օր ունեցող մոլորակն է: Այս մոլորակի պտույտն ամենաարագն է Արեգակնային համակարգի մոլորակների մեջ, այն իր առանցքի շուրջ կատարում է մեկ ամբողջական պտույտ 9 ժամ 55 րոպեում:

8. Յուպիտերի դիտումների մասին առաջին անգամ գրառվել է բաբելոնյան աստղագետների կողմից մ.թ.ա. 7-8 դարերում:

9. Յուպիտեր մոլորակը կոչվում է հռոմեական դիցաբանության գլխավոր աստծո անունով և բառացի  նշանակում է «Օ՜, երկնքի հայր աստված»: Հունական դիցաբանությունում համապատասխանում է Զևսին, որի մյուս անունն էր Դիոս:

10. Յուպիտեր մոլորակի հին հայկական անվանումն է Լուսնթագ, իսկ հունական դիցաբանության նմանությամբ այնուհետև կոչվել է գլխավոր աստծո՝ Արամազդի անվամբ (Արամազդա մոլորակ):

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս