Բաժիններ՝

Իտալիան թանկ է վճարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից. Ջենտիլոնի

La Stampa-ին տված հարցազրույցի ժամանակ Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ Իտալիան մեծ գին է վճարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից: Նրա խոսքերով՝ Իտալիան չի ցանկանում Ռուսաստանի համար փակել բոլոր դռները:

Ջենտիլոնին ընդգծել է, որ Ռուսաստանը մեծ դեր է խաղում համաշխարհային ճգնաժամերի կարգավորման հարցում: Ջենտիլոնին հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Միլանում կայանալիք EXPO-2015 ցուցհանադես և կհանդիպի Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան դեմարշ է հայտարարել Իտալիային՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու մասին հայտարարության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031