Բաժիններ՝

Կիևում հնչած կրակոցների հետևանքով զոհվել է 2 և ծանր վիրավորվել է 3 ոստիկան

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի շրջաններից մեկում զոհվել է 2 և վիրավորվել է 3 ոստիկան: Դա տեղի է ունեցել հանցագործներին հետապնդելիս: Այս մասին հայտնել է Կիևի ոստիկանության մամլո ծառայությունը:

Հարձակումն իրականացվել է ժամը 1.30-ի մոտ: Ոստիկանության հատուկ նշանակության գնդի աշխատակիցները հետապնդել են կասկածյալներին, որի ժամանակ զոհվել է երկու ոստիկան, ևս երեք իրավապահ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Կիևի ոստիկանությունը հայտնել է, որ չարագործներից մեկը ձերբակալված է: Նրանք հարձակում են գործել բենզալցակայաններից մեկի վրա, զենքի սպառնալիքով դրամարկղից շորթել են մոտ 800 գրիվնա: Բացի այդ, նրանք ձեռքի շրջանում վիրավորել են բենզալցակայանի աշխատողներից մեկին, ինչից հետո դիմել են փախուստի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս