
«Որևէ մեկին որևէ մեկը չի ճնշում». Գալուստ Սահակյան

«Որևէ մեկին որևէ մեկը չի ճնշում»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, որ հարկային մարմինները շարունակում են ճնշել Գ.Սահակյանի ազգականին՝ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ով «Հրազդան» տոնավաճառում իրականացված ստուգումների արդունքում սահմանված տուգանքների պատճառով դիմել է դատարան:
Գ.Սահակյանը նշեց, որ դատարանը կորոշի. «Ես չեմ կարծում, որ անարդարություններ կան: Ես դատավոր չեմ, որ որոշեմ` ով է արդար, ով ոչ»:
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականի վերաբերյալ, որ ՀՀ-ն տարին կփակի 1% տնտեսական անկումով, Գ.Սահակյանը վստահություն հայտնեց, որ տարին կփակենք աճով:
Մանրամասները՝ տեսանյութում