
«Իսկ գիտե՞ք՝ ինչ է տեղի ունենալու Մոսկվայում». Գալուստ Սահակյանը տեղյակ չէր, որ Մոսկվայում ԵՏՄ նախագահների հանդիպում է տեղի ունենալու

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, որ մայիսի 8-ին Մոսկվայում ԵՏՄ երկրների նախագահների հանդիպում է տեղի ունենալու: Այսօր լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին Մոսկվա չի գնում, Գ.Սահակյանը պատասխանեց հարցով՝ «իսկ գիտե՞ք ինչ է տեղի ունենալու Մոսկվայում»:
Պատասխանին, որ ԵՏՄ նախագահների հանդիպումն է, ԱԺ նախագահը հակադարձեց, թե ինքը «նման ինֆորմացիա չունի»:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Մոսկվայում՝ ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Աստանայում նախագահների հանդիպմանը, որին Սերժ Սարգսյանը կրկին չէր մասնակցել: