Բաժիններ՝

Վթար՝ Կապան քաղաքում

Ապրիլի 27-ին, ժամը 19.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, «Վոլցվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և շրջվել Վաչագան գետի կողքով անցնող գազատարի վրա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վոլցվագեն» մակնիշի 30 UU 878 պ/հ (վարորդ` Վ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 4 մ գլորվել և հայտնվել թիվ 177 տանը հարակից գազատար խողովակի վրա:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և հատուկ տեխնիկայի կիրառմամբ քաղաքացիների հետ համատեղ դուրս են բերել ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930