
Կրակոց՝ Երևանում. անհայտ անձը «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կրակել է Mercedes-ի վրա. shamshyan.com

Քիչ առաջ կրակոց է հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց անհայտ անձը կրակել է այնտեղ կայանված Mercedes մակնիշի 34 CR 751 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ ՝ վարչության պետի տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանության ծառայողները հայտնաբերել ենե Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակիի վրա կրակոցի հետքը, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է կրակված գնդակ: Թե ինչպիսի հրազենից է արձակված՝ այս պահին իրավապահները ճշտում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ քիչ ուշ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի