Բաժիններ՝

Գյումրիում ևս 2 տնակ է այրվել

shirakcentre.org-ը գրում է. Ապրիլի 22-ին` ժամը 23:23-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի մաքսատան մոտակայքում այրվում է բնակելի տնակ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։17-ին, մարվել՝ 02։47-ին: Վ.Սարգսյան փողոցում այրվել են Է. Մ.-ին և Մ. Թ.-ին պատկանող տնակներն ամբողջությամբ (մոտ 225 քմ):

Հ.Գ. Ապրիլի 23-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակիցները փոխքաղաքապետեր՝ Ռուբեն Սանոյանի և Վաղարշակ Մխիթարյանի գլխավորությամբ, այցելեցին ապրիլի 22-ի երեկոյան Վ. Սարգսյան փողոցում այրված երկու բնակելի տնակների տարածք, հանդիպեցին բնակիչներին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն:

Ապրիլի 27-ին այրված տնակների բնակիչները հանդիպելու են նաև քաղաքապետի հետ: Գյումրու քաղաքապետարանը կցուցաբերի անհրաժեշտ օժանդակություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս