
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկի մոտից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Սամվել Հ.-ին, 1990 թ. ծնված Ֆրունզիկ Ա.-ին և 1982 թ. ծնված Վահագն Ա.-ին` իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով:
Վահագն Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփի սերմի 11 հատիկ, իսկ Ֆրունզիկ Ա.-ի պոլիէթիլենային տոպրակից՝ կաթուցիչի սրվակներ և պարագաներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն