Բաժիններ՝

Արտակարգ և ողբերգական դեպք Երևանում. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշեն բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի Աղաբաբյան թիվ 23/1 հասցեի այգում ծառից կախված տղամարդու դի կա:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները հայտնաբերել են նշված այգում ծառից կախված 58-ամյա Մ. Վ.-ի դին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ էր և հաշվառված է եղել Քասախ ստրես կենտրոնում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս