Գագիկ Ծառուկյանը Լուկաշենկոյին հրավիրե՞լ է Երևան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է» «Ապրիլի 24-ին ԵՏՄ երկրների նախագահներից Երեւան կգա միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանում այս օրը ընտրություններ են, իսկ Բելառուսի նախագահը պաշտոնական այցով կլինի հարեւան Վրաստանում:
ՀՀ իշխանությունները եւ նախկին այլընտրանքները սիրում էին գլուխ գովել «Բատկայի» հետ իրենց ջերմ հարաբերությունների մասին: 2013-ի մայիսին Գագիկ Ծառուկյանն Աբովյանի իր կառուցած Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը «զարդարելու» համար Լուկաշենկոյին էր Հայաստան բերել:
ԲՀԿ նախկին առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք Ծառուկյանը փորձե՞լ է Լուկաշենկոյին անձամբ հրավիրել Երեւան:
«Պարոն Ծառուկյանն, իհարկե, տեղյակ է, որ պարոն Լուկաշենկոն առաջիկա օրերին լինելու է Վրաստանում, եւ անկախ նրանց մեջ եղած ընկերական, բարեկամական, դրական ու ջերմ հարաբերություններից, պարոն Ծառուկյանը կարծում է, որ նման հարցերում կանոնակարգվում են պետական արարողակարգով, եւ նա չի պատրաստվում որեւէ մասնակցություն ունենալ այդ հարցում»,- ասաց խոսնակը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։