Բաժիններ՝

Դավթաշենցիները այսօր 1000 ծառ տնկեցին (լուսանկարներ)

Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ծառատունկ էր կազմակերպվել՝ վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի և ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի  մասնակցությամբ:

Ամբողջությամբ ծառապատվեց դեպի Եղվարդ տանող Անաստաս Միկոյան խճուղին, տնկվեց մոտ 1000 ծառ: 168.am-ի հետ զրույցում Ռ. Բաղդասարյանը նշեց, որ աշխատում են տարեցտարի ավելացնել Դավիթաշենի կանաչապատ տարածքները, առաջիկայում ծառատնկումը կշարունակվի և ևս 1000 ծառ կտնկվի:

 

caratunk9 caratunk0 caratunk6 caratunk7 caratunk8

Ծառատունկից բացի՝ այսօր նաև շաբաթօրյակ էր հայտարարված։ «Մենք պարտաճանաչ մեր աշխատանքն ենք կատարում և հորդորում ենք քաղաքացիներին, որ մաքուր պահեն Երևանը, մաքուր պահեն իրենց թաղամասը, մաքուր պահեն իրենց բակը: Չէ՞ որ մաքրելով չի մաքրվում ոչ մի թաղամաս, ոչ մի բակ: Մաքուր պահելով է մաքուր լինում: Ինչքան ուզում է մաքրեն համապատասխան մարմինները, պատասխանատուները, եթե քաղաքացին հետևից աղտոտում է, աղբը չսահմանված վայրում է թափում, մեր մաքրածը կորում է, երկու ժամ հետո մեր աշխատանքը կարող է արդեն չերևալ»,-ասաց Ռ. Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ բնակիչների վերաբերմունքը տարեցտարի նույնպես փոխվում է և ավելի հոգատար են դառնում իրենց շրջապատի հանդեպ. «Քաղաքացիների վերաբերումքը փոխվում է և մենք էլ մեր հորդորն ենք անում պարբերաբար, որ աղբը գոնե սահմանված վայրում թափեն: Դա շատ կարևոր է»:

caratunk1 caratunk2 caratunk3 caratunk4 caratunk5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս