Բաժիններ՝

Երևանի հողերն աղտոտված են սնդիկով, կապարով, ցինկով, քրոմով, նիկելով, պղինձով ու մոլիբդենով

ecolur.org-ը գրում է. Երևանի հողերն աղտոտված են սնդիկով, կապարով, ցինկով, քրոմով, նիկելով, պղինձով ու մոլիբդենով: Ինչպես նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Գիտական և գիտակազմակերպական գործունեության 2014թ. հիմնական արդյունքներ» հաշվետվության մեջ, գերբարձր աղտոտմամբ առանձնացվող հողերը լոկալ դրսևորմամբ տեղակայված են հիմնականում Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր, Նոր Նորք և Նորք Մարաշ համայնքներում:

Հողերում առաջնային աղտոտիչը կապարն (Pb) է, որի պարունակությունները նմուշների 99.9 %-ում գերազանցում են լոկալ ֆոնը, իսկ 54 %-ում՝ ՀՀ ՍԹԿ` միջինում 1.7 անգամ:

Հողերում հայտնաբերվել է գերտոքսիկ սնդիկ (Hg), որի պարունակությունները ֆոնը գերազանցում են նմուշների 89 %-ում` միջինում 7.0 անգամ: Ֆոնային և ՍԹԿ գերազանցումներ գրանցվել են ցինկի (Zn), պղնձի (Cu), նիկելի (Ni), քրոմի (Cr) և մոլիբդենի (Mo) պարունակությունների համար:

Ծանր մետաղների գրանցված պարունակությունները և կազմը Երևանի բնակչության առողջության համար ռիսկի լուրջ գործոն են:

Ուսումնասիրություններն իրականացրել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս