
Ավտովթար Մարնեուլի-Շուլավերի-Սադախլո ավտոճանապարհին. 3 ուղևոր հոսպիտալացվել է

Ապրիլի 8-ին, ժամը 07.53-ին Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալությունից տեղեկատվություն է ստացվել, որ Մարնեուլի-Շուլավերի-Սադախլո ավտոճանապարհին «Նիսան» մակնիշի 09 BR 099 պ/հ (վարորդ` Գ. Ա.) ավտոմեքենան շրջվել է:
Ուղևորներ Ա. Գ.-ն, , Ա. Ա.-ն և Դ. Ա.-ն տեղափոխվել են Մարնեուլի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն