Բաժիններ՝

Պերմյակովին բերում են Երևան

Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին և հայտնում.

«Ապրիլի 8-ին ձեզ քաջ հայտնի Վալերի Պերմյակովին իրենց զորամասից դնելու են ավտոն` տանեն, ավելի ճիշտ` բերեն Երևան` ՌԴ կայազորային դատարան: Գիտե՞ք՝ ինչու, որպեսզի դատարանը կալանքը երկարացնի:

Ի դեպ, արդեն երկու օր է` ձեր այդ սիրելի տղեն ապօրինի է պահվում ձեր սիրելի պետության ռազմաբազայի բանտախցում, կալանքի` դատարանի որոշած ժամկետն անցել է, բայց պահում են համենայն դեպս, իրենք թքած ունեն իրենց օրենքների վրա, դուք էլ հո թքած չունե՞ք Ռուսաստանի օրենքների վրա, կարող եք անհապաղ պահանջել` մարդուն ազատ արձակեն, չի կարելի չէ՞ մարդուն ապօրինաբար անազատության մեջ պահել…

Ի՞նչ էի ասում. հիշո՞ւմ ես` Կոստանյան Գևորգ, որ հունվարի 21-ին ԱԺ-ում ասացիր, թե ապօրինություն է եղել, երբ ռուսաստանցի սահմանապահները սահմանին բռնելուց հետո էդ ջահելին տարել են իրենց զորամաս ու արդեն համարյա 3 ամիս է անցել` հենց էդ ապօրինությունը չես ուզում վերացնել, ոչ էլ էս մյուս ախպերներդ` Գորիկը, Աղվանը, Վովան…:   Կարո՞ղ է իսկականից չեք ջոկում` որիդ գործն է դա, եթե մի բան չգիտեք` ոնց անել, տեսեք` օրենքով ոնց է գրած` այդպես արեք, էս անգամ էլ թող օրենքով լինի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս